ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ամենաինտրիգայինն էքսկլավ-անկլավների խնդիրն է

Ամենաինտրիգայինն էքսկլավ-անկլավների խնդիրն է
04.09.2025 | 10:39

Ադրբեջանի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Այդ համատեքստում ամենաինտրիգայինն էքսկլավ-անկլավների խնդիրն է: Ադրբեջանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները միաբերան պնդում են, որ Յուխարի Ասքիփարան, Սոֆուլու|Բարխուդարլուն և Քյարքին (Տիգրանաշենը) միանշանակ վերադարձման ենթակա են, սակայն Արծվաշենը` ոչ:

Վերջիններս վստահ են, որ, եթե Հայաստանն Արծվաշենի վերադարձի հարցը բարձրացնի և պնդի, ապա Ադրբեջանն ի պատասխան միանգամից օրակարգ կբերի «պատերազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները, միջազգային դատարաններում ընթացող գործերը և նմանատիպ այլ հարցեր»:

Այսինքն, Ադրբեջանի քաղաքական էլիտան հակված չէ ճանաչել Ալմաթիի հռչակագրով ճանաչված սահմանները: Իսկ, ինչպես գիտեք, Ադրբեջանի քաղաքական էլիտա որպես այդպիսին չկա: Դա Ալիև Իլհամն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ